«90-ականների Երեւան» գրքի շնորհանդեսի օրը պատահական չէր ընտրվել հունիսի 1-ին։ «Կախարդական գրադարանը» գրքերի շարքի հեղինակ Հայկ Աջապահյանի նոր գիրքը, որ շարքի 4-րդն է, անցած-գնացած տարիների մասին ամենապատկերավոր ձեւով է պատմում մեր օրերի երեխաներին։ Շնորհանդեսը հիանալի առիթ էր՝ երեխաներին ներկայացնելու իրենց ծնողների մանկությունը։Իդրամ ընկերությունը միշտ սիրով է աջակցում ընթերցանությունը խթանող միջոցառումներին․ այս անգամ էլ Իդրամ Ջունիորն ու ԴաՎինչին երեխաների համար անակնկալ ունեին։ Երեխաները հնարավորություն ունեն ԴաՎինչի հրատարակչության ամբողջ տեսականին, այդ թվում Հայկ Աջապահյանի գրքերի ամբողջ շարքը, գնել 25% զեղչով` վճարելով Իդրամ Ջունիորով։ Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության եւ ՍՊ ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ ընկերությունը եւս մեկ անգամ ցանկանում է շեշտել երեխաների մշտապես կրթվելու կարեւորությունը․«Մենք վստահ ենք, որ երեխաներին նմանատիպ հետաքրքիր գրականություն մատուցելով կարող ենք սեր արթնացնել ընթերցանության հանդեպ։ Երեխաներին լավագույնս կարող ենք պաշտպանել նաեւ, եթե նրանց զինենք գիտելիքներով։ Իդրամը նաեւ ֆինանսական գրագիտության դասընթացներով փորձում է կյանքի այդ՝ շատ կարեւոր ոլորտում կրթել եւ զինել երեխաներին»։ «Կախարդական գրադարանը» գրքերի շարքի հեղինակ Հայկ Աջապահյանն էլ կարեւորել է ֆինանսական կրթությունը հատկապես արագ զարգացող տեխնոլոգիաների դարում․ «Երեխաները շատ չեն պատկերացնում՝ ինչ է փողը, ինչպես վարվել դրա հետ եւ հատկապես՝ ինչպես խնայել․ նրանց փոքրուց է պետք սովորեցնել այդ ամենը»։ «90-ականների Երեւան» գիրքը նկարազարդ է ներկայացնում այդ տարիների կյանքը, երեխաները գրքի տողերում կտեսնեն այսօրվա կյանքի եւ իրենց ծնողների մանկության մեծ եւ հետաքրքիր տարբերությունները։ Իսկ միջոցառման օրը բազմաթիվ երեխաներ, արդեն իսկ վճարելով Իդրամ Ջունիորով, հաճելի զեղչով են ձեռք բերել նոր գիրքը։ Ակցիան կգործի մինչեւ հունիսի 7-ը։Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3408