Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Երկուշաբթի, Մայիս 19
6 առաջարկ
9 առաջարկ
2 առաջարկ
17 առաջարկ
1 առաջարկ
"ԼՍՈՖՏ” ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և մասնագիտացել է ֆինանսական շուկայի ընկերությունների համար ծրագրային ապահովման մշակման և սպասարկման գործում` տրամադրելով ոլորտի մասնակիցներին համալիր լուծումներ հետևյալ ուղղություններով.
- ծրագրային ապահովման (ԾԱ) ստեղծման և սպասարկման ամբողջական շրջափուլի ապահովում, - պատվիրատուի անձնակազմի ուսուցանում և խորհրդատվություն, - ORACLE –ի փաթեթների մատակարարում և սպասարկում:
Ընկերության ծրագրային հիմնական փաթեթները
- Բյուջետավորման ծրագիր - բյուջեի պլանավորման և կատարման վերահսկման ցիկլի ամբողջական ավտոմատացում, ինչպես նաև հաշվետվությունների ստացում պլանային և փաստացի ծախսերի վերլուծության համար LSBank ԱԲՀ միասնական տեղեկատվական համակարգում, - Մանրածախ վարկավորման ավտոմատացված համակարգ - նախատեսված է LSBank ԱԲՀ միասնական տեղեկատվական համակարգում մանրածախ վարկավորման բիզնես գործընթացների ենթակառուցվածքի ձևավորման համար, - բանկերի գործունեության ավտոմատացման LSBank համակարգ: 2008թ. ընկերությունը անցավ ծրագրի նոր` LSBank 6.0 (On-line) տարբերակի ներդրմանը իր պատվիրատուների մոտ, - գանձապետարանների գործունեության ավտոմատացման LSFinance համակարգ ՀՀ ֆինանսների նախարարության, Կենտրոնական գանձապետարանների և բոլոր տեղական գանձապետական բաժանմունքների համար, - ՀՀ պետական բյուջեի ձևավորման և տպագրության ավտոմատացման LSBudget համակարգ, - գրավատների գործունեության ավտոմատացման LSLombard համակարգ: - վարկային կազմակերպության գործունեության ավտոմատացման LSLoan համակարգ: - բանկերի հեռահար սպասարկման համակարգեր` Հեռախոս-Հաճախորդ, Բանկ-Հաճախորդ, E-banking, SMS-հաղորդագրություններ, - կրթության կառավարման ավտոմատացման EMISystem համակարգ` Հայաստանի հանրակրթական հաստատությունների համար, - հեռահար սպասարկման համակարգ` Web-հավելված (e-commerce):
2008թ. հոկտեմբեր ամսին "ԼՍՈՖՏ” ընկերությանը շնորհվեց Որակի կառավարման համակարգի (ՈԿՀ) ISO 9001:2000 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության վկայագիր` Հավաստագիր N UA225888: Ընկերության ՈԿՀ –ն լիովին համապատասխանեցված է ISO 9001:2008 ստանդարտի պահանջներին, ինչը հաստատված է աուդիտորական ընկերության համապատասխան եզրակացությամբ:
Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ընկերությունը սկսել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ներդրման գործընթացը` համաձայն BS ISO/IEC 27001:2005 միջազգային ստանդարտի պահանջներին:
Ընկերությունը հանդիսանում է իռլանդական "ORACLE” ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում, ինչը իրավունք է տալիս տրամադրել և սպասարկել ORACLE-ի լիցենզավորված ծրագրային միջոցներ:
2000թ. ընկերությունը Business Initiative Directions (BID) – ի կողմից արժանացել է International Star Award որակի համար մրցանակի:
"ԼՍՈՖՏ” ընկերության պատվիրատուներն են` ՀՀ Կենտրոնական բանկը, ՀՀ ֆինանսների նախարարությունները, ՀՀ կրթության նախարարությունը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, մի շարք առևտրային բանկեր, վարկային կազմակերպություններ և գրավատներ:
17.05.2025 | 00:05 Հոդվածներ
Coffee House-ի 10 տարվա ճանապարհը, սիրո բաղադրիչն ու անփոփոխ արժեքները
19.05.2025 | 10:11 Ֆինտեխ
Mastercard-ը եւ MoonPay-ը սթեյբլքոիններով վճարումներ կներդնեն
19.05.2025 | 12:30 Նորություններ
Փոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համար
15.05.2025 | 17:01 Նորություններ
Բանկերը 3-5 տարով հետաձգել են զեղծարարության հետեւանքով տուժածների պարտավորությունների մարումը
13.05.2025 | 17:41 Նորություններ
IDBank. Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվել
23.04.2025 | 15:10 Հոդվածներ
«Հայաստանը դառնում է նոր գրավիչ կետ հյուրընկալության ոլորտում կայուն ներդրումների համար»
22.04.2025 | 23:00 Հոդվածներ
Ինչպե՞ս կառավարել հետամերիկյան գլոբալ տնտեսությունը
29.04.2025 | 10:20 Նորություններ
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
17.04.2025 | 17:35 Նորություններ
IDBank-ը imID-ի Հիմնադիր Խորհրդի կազմում է
16.04.2025 | 14:26 Նորություններ
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել
07.05.2025 | 10:31 Ֆինտեխ
Revolut-ի զուտ շահույթն աճել է 149%-ով
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau