Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Չորեքշաբթի, Հուլիս 09
2 առաջարկ
1 առաջարկ
6 առաջարկ
15 առաջարկ
«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Փակ Բաժնետիրական Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականի մարտի 2-ին, Պետական գրանցման N 286.120.03844 (2008թ-ին վերագրանցվել է ՀՀ ԿԲ կողմից՝ գրանցման վկայական թիվ 6): ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի ապրիլի 21-ի թիվ 62 հրամանով Ընկերությանը տրամադրվել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա (ԱՊՈ 0033): «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն վերագրանցվել եւ վերալիցենզավորվել է 2008 թվականի մարտի 25-ին եւ ստացել ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ 0004 (0033) լիցենզիան: Ընկերությունը, հիմնադրված Սուքիասյանների ընտանիքի կողմից, ունի 4 բաժնետեր (յուրաքանչյուրը 25% մասնակցությամբ), ի դեմս` Խաչատուր, Սարիբեկ, Էդուարդ, Ռոբերտ Սուքիասյանների:«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն իր առաքելությունն է համարում Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակության լայն խավերին որակյալ ապահովագրական ծառայությունների մատուցումը` ապահովելով սպառողների պահանջմունքների լիակատար բավարարում, նրանց պահանջներին համապատասխան ծառայությունների մատուցում: Ընկերությունն իրականացնում է ապահովագրություն հետեւյալ դասերով` 1. Դժբախտ պատահարներից ապահովագրություն (ներառյալ՝ արդյունաբերական վնաս եւ մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններից) 2. Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղային)3. Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն 4. Հրդեհից եւ բնական աղետներից ապահովագրություն 5. Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն 6. Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաեւ՝ բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն 7. Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն 8. Ֆինանսական վնասների ապահովագրություն 9. Առողջության ապահովագրություն10. Աջակցության ապահովագրություն«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն ապահովագրական շուկայում ունի իր ուրույն տեղը, այն կայուն դիրք է գրավում շնորհիվ կադրերի պրոֆեսիոնալիզմի, ապահովագրության գործունեությունում առաջնորդվող քաղաքականությամբ, սկզբունքներով, հուսալիությամբ:
17.06.2025 | 13:43 Նորություններ
Ամիօ բանկ. ավտովարկ բացառիկ ու շահավետ պայմաններով
07.07.2025 | 17:06 Visa Voice
Visa-ն Հայաստանում իրավաբանական անձ է հիմնել՝ շուկայի զարգացման նոր էջ բացելով
09.07.2025 | 11:00 Հոդվածներ
Ձեր երազած արձակուրդը՝ մեկ փաթեթով
04.07.2025 | 17:16 Արժեթղթերի շուկա
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
02.07.2025 | 12:41 Նորություններ
IDBank-ը Հոմպլեքս Մոլում նոր մասնաճյուղ է բացել
02.07.2025 | 10:13 Նորություններ
Յունիբանկը 2024թ.-ի համար կվճարի 7,8 մլրդ ՀՀ դրամի շահութաբաժիններ
20.05.2025 | 22:30 Հոդվածներ
«Խաղի կանոնները պետք է ճիշտ սահմանել». Կոնցեռն Դիալոգի կորպորատիվ իրավունքի թիմը կօգնի նվազեցնել ռիսկերը
23.04.2025 | 15:10 Հոդվածներ
«Հայաստանը դառնում է նոր գրավիչ կետ հյուրընկալության ոլորտում կայուն ներդրումների համար»
27.05.2025 | 09:46 Հոդվածներ
«Shtigen Group». Ներդրում կատարել հայկական, զարգացման տեսլական ունեցող ընկերությունում՝ նպաստելով ոլորտի աճին
20.06.2025 | 09:55 Նորություններ
IDBank-ը եւ Henley & Partners-ը անցկացրել են «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» միջոցառումը
25.06.2025 | 22:30 Հոդվածներ
Աննա Օսիպյան. Վերահսկողության ծառայությունը բանկի կառուցվածքում՝ աջակցություն, հենարան, վստահություն
20.06.2025 | 10:07 Ֆինտեխ
Հնդկական iGCB-ն ընդլայնում է ներկայությունը Մերձավոր Արեւելքում
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau