Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում

16.05.2025 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#MyAmeria #Eventhub
Eventhub հարթակն արդեն հասանելի է Ամերիաբանկի MyAmeria բջջային հավելվածում, ինչի շնորհիվ միջոցառումների տոմսերի գնման ճանապարհը դարձել է ավելի արագ, պարզ ու հարմարավետ:

Հարթակը տրամադրում է միջոցառումների նստատեղերի ընտրության, տոմսերի վաճառքի եւ ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ: Eventhub-ի ինտեգրումը MyAmeria հավելված իրականացվել է Ամերիաբանկի դուստր ընկերության` Դիննոյի հետ համագործակցության շնորհիվ:

Նշվում է, որ Ամերիաբանկի քարտապաններին Eventhub-ն առաջարկում է բազմաթիվ արտոնություններ ու զեղչեր։ Հավելվածի միջոցով յուրաքանչյուր գնված տոմսի դիմաց հաճախորդները կստանան պրոմո կոդ եւ հնարավորություն կունենան մասնակցել «Իմ Ամերիա, իմ ընտանիք» արշավի շրջանակում իրականացվող ավելի քան 50 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 300-ից ավելի նվերի խաղարկությանը։ Ամերիաբանկի հաճախորդների համար արտոնություններն այսքանով չեն սահմանափակվում. դրանք տեսանելի կլինեն հավելվածում:

«MyAmeria հավելվածում ներկայացվածությունը մեզ տալիս է մեր օգտատերերին էլ ավելի մոտ լինելու, միջոցառումների տոմսերը գնելու առավել հասանելի ու հեշտ ճանապարհ առաջարկելու բացառիկ հնարավորություն: Սա կարեւոր քայլ է թվային ծառայությունների մատուցման ուղղությամբ, քանի որ մենք առաջինն ենք շուկայում, որ հաճախորդներին առաջարկում ենք կատարել ընտրություն եւ վճարում մեկ քլիքով եւ մեկ հարթակում: Ուրախ ենք, որ Eventhub-ը շարունակում է վստահ քայլերով առաջ շարժվել՝ դառնալով մշակութային ու ժամանցային միջոցառումների սիրահարների թվային գործընկերն ու խորհրդատուն,- ասել է Eventhub-ի պրոդուկտի պատասխանատու Էլլա Աղաբաբյանը:

Շուրջ երկու տարվա ակտիվ գործունեության ընթացքում Eventhub հարթակը Հայաստանում եւ արտերկրում համագործակցել է ավելի քան 250 միջոցառման կազմակերպչի հետ։ Հարթակում ներկայացված են ազգային եւ միջազգային ճանաչում ունեցող արտիստների ու երաժշտական խմբերի միջոցառումներ՝ սկսած Ջենիֆեր Լոպեսի ու Macan-ի երեւանյան համերգներից մինչեւ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի «Սիմֆոնիկ ռոք», «Սիմֆոնիկ Ջեքսոն», եւ «Սիմֆոնիկ ֆոլկ» բացառիկ համերգային ծրագրերը եւ այլն։ Վերջին երկու համերգների տոմսերը դեռ հասանելի են:

MyAmeria հավելվածում ինտեգրված է նաեւ Ամերիաբակի MyPay ծառայությունը, որի միջոցով միջոցառումների տոմսեր կարող եք գնել հիմա, իսկ վճարումն իրականացնել մաս-մաս` 1, 3 կամ 6 ամիսների ընթացքում:

MyAmeria հավելվածում Դիննո ընկերության հետ համատեղ նախորդ տարի ինտեգրվել է նաեւ MyTour հարթակը, որը տալիս է մեկ վայրում զբոսաշրջային փաթեթներ ու հյուրանոցներ ուսումնասիրելու եւ ամրագրելու հնարավորություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 3207
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW
OSZAR »