Կոնվերս Բանկը UX/UI Battle-ի գլխավոր գործընկերն է

19.05.2025 | 11:20 Գլխավոր էջ / Նորություններ /
Կոնվերս Բանկը միացել է UX/UI Design Battle նախաձեռնությանը որպես գլխավոր գործընկեր: Մասնակցության մասին որոշումը կայացվել է թվային պրուդուկտների զարգացմանը բաց մոտեցման շրջանակներում:

Ապրիլին Converse Mobile նոր բջջային հավելվածի գործարկումից հետո Բանկը շարունակում է ստանալ օգտատերերի արձագանքներն ու առաջարկները, վերլուծել դրանք՝ նրանց փորձառությունը հետագայում հավելվածի թարմացումներում օգտագործելու, ավելի ֆունկցիոնալ և բարելավված ինտերֆեյս ստանալու նպատակով:

UX/UI Battle-ը այս գործընթացի տրամաբանական շարունակությունն է՝ արդեն տեխնոլոգիական համայնքի մասնակցությամբ: Դրա մասնակիցներին կառաջադրվի իրական բիզնես խնդիր՝ հիմնված օգտատերերի կարծիքների վրա: Այն կվերաբերի հավելվածի ամեննաքննարկված բաժիններից մեկին՝ «Payments & Transfers»-ին:

Լավագույն գաղափարների հեղինակները կստանան մրցանակներ, նաև կկարողանան իրական ազդեցություն ունենալ գործող թվային արտադրանքի զարգացման վրա. լավագույն գաղափարները հաշվի կառնվեն հավելվածի հետագա թարմացումներում:

«Մենք հավատում ենք, որ լավագույն թվային լուծումները ծնվում են բաց համագործակցության միջավայրում: UX/UI Battle-ը մեզ հնարավորություն կտա հավելվածին նայել այլ՝ մասնագետների աչքերով ու տեսանկյունից, իսկ նրանց կարծիքներն ու առաջարկները կիրառել հավելվածի հետագա թարմացումներում՝ մեր օգտատերերին առաջարկելով լավագույն փորձառություն թվային տիրույթում»,– ասել են Բանկում:

Մրցույթը տեղի կունենա մայիսի 24-ին Woods Center-ում: Մրցանակային ֆոնդը կազմում է 1մլն ՀՀ դրամ: Հանդիսատեսի գրանցումը՝ հղումով։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 1368
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW
OSZAR »