Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

15.05.2025 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wizz Air #IDBank
Եթե հաճախ եք ճամփորդում, հավանաբար նկատել եք, որ եվրոպական հայտնի ավիաընկերության՝ Wizz Air-ի պաշտոնական ամսագրի ապրիլ-մայիսյան համարում լույս է տեսել Հայաստանի մասին հատուկ անդրադարձ։

Եվրոպայի տարբեր երկրներ ուղեւորվող հազարավոր ճանապարհորդներ այս թողարկման էջերից հնարավորություն են ունեցել ծանոթանալ Հայաստանի յուրահատուկ մշակույթին, պատմությանը, ավանդույթներին ու բնությանը։

WIZZ Magazine-ի այս բացառիկ թողարկումը ընթերցողներին հրավիրում է հիշարժան ճամփորդության Հայաստանում՝ ներկայացնելով մեր խոհանոցի բույրն ու համը, բացօթյա ճոխ սեղանները, գինեգործության հնագույն ավանդույթներն ու, իհարկե, հայ ժողովրդի անկեղծ եւ ջերմ հյուրասիրությունը։

Հայաստանի մասին պատմող այս թողարկման մեջ ներկայացված է նաեւ IDBank-ի «Edit Your Memories» գովազդը, որը ժամանակակից ճանապարհորդներին ծանոթացնում է Travel Card ճամփորդական քարտին։ Քարտը նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են ճամփորդության հարմարավետությունն ու մատչելիությունը․ այն առաջարկում է քեշբեք, մուտք աշխարհի ավելի քան 1300 օդանավակայանների բիզնես սրահներ, Fast Track ծառայություն, ապահովագրություն եւ կոնսիերժ սպասարկում։

«Այս թողարկմանը մեր մասնակցությունը պարզապես գովազդ չէր․ սա մեզ համար նաեւ առիթ էր՝ հպարտությամբ աջակցելու Հայաստանի ճանաչելիությանը՝ այն ներկայացնելով միջազգային հանրությանը»,- ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3888
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW
OSZAR »