Հնարավոր է ներդրվի անկանխիկ վճարումների հիման վրա գումարի վերադարձի մեխանիզմ

06.06.2025 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #անկանխիկ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանը միտված միջոցառումները։

Կառավարությունից հայտնել են, որ ներկայացվել են վերլուծություններ՝ ուղղված տնտեսության մեջ անկանխիկ գործառնությունների կիրառման եւ ընդլայնման հնարավորություններին։ 

«Այդ շրջանակում առաջարկվել է ներդնել ճկուն խթանման մեխանիզմ, որը նախատեսում է քաղաքացիներին վերադարձ տրամադրել իրականացված անկանխիկ վճարումների հիման վրա։

Քննարկման ընթացքում ընդգծվել է նման համակարգի ներդրման նպատակահարմարությունը, շեշտադրվել են դրա հնարավոր դրական ազդեցությունները հարկային կարգապահության բարձրացման եւ ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ։

Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին մշակել առաջարկվող մեխանիզմի ներդրման տեխնիկական առաջադրանքը՝ հետագա քայլերը հստակեցնելու եւ համակարգված գործարկումն ապահովելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 6670
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW
OSZAR »