Այսուհետ Mastercard-ի MoneySend ծառայությունը հասանելի է Արցախբանկի քարտապաններին:Բանկից հայտնել են, որ MoneySend-ը իրենից ներկայացնում է միջազգային քարտից քարտ փոխանցումների համակարգ, որի միջոցով բանկի քարտապանները հնարավորություն ունեն կատարելու քարտից քարտ փոխանցումներ արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Mastercard քարտերին: MoneySend-ի միջոցով քարտապանները կարող են Արցախբանկ Մոբայլ հավելվածում իրականացնել փոխանցումներ բանկում գործող իրենց քարտային հաշիվներից աշխարհի 100+ երկրների Mastercard քարտերին: Համակարգի եւ բանկի մոբայլ հավելվածի տեխնիկական լուծումների շնորհիվ ծառայությունը ապահովում է պարզ, արագ եւ անվտանգ դրամական փոխանցումներ: Փոխանցումներն իրականացվում են քարտի համարով՝ ՀՀ դրամով եւ արտարժույթով՝ USD, EUR, RUB: Մեկ փոխանցման սահմանաչափերն ենմինչեւ 400,000 ՀՀ դրամմինչեւ 800 ԱՄՆ դոլարմինչեւ 800 եվրոմինչեւ 50,000 ՌԴ ռուբլի:Փոխանցումների իրականացման պայմաններին եւ երկրների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: Արցախբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2408