«Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետ

16.05.2025 | 20:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա բանկ #Թանգարանների գիշեր
Ակբա բանկը՝ համագործակցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, մշակութասեր հանրությանն է ներկայացնում յուրահատուկ փորձառություն՝ վիրտուալ իրականության միջոցով հայտնվել Մարտիրոս Սարյանի խորհրդանշական «Հայաստան։ Պաննո» կտավում։

Նախաձեռնությունն Ակբա բանկի՝ Հայաստանում առաջին անգամ թողարկված Visa Signature Limited Edition քարտի մշակութային շարունակությունն է, որտեղ կիրառված են իննովացիոն AR տեխնոլոգիաներ։ Սքանավորելով քարտը՝ կրկին հնարավոր է հայտնվել «Հայաստան։ Պաննո» կտավում:

Սարյանական նախագծերի շրջանակում Ակբա բանկի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի  գործընկերությամբ  տեղի ունեցավ նաեւ Ղազարոս Սարյանի  105-ամյակին նվիրված համերգ, որի ընթացքում սիմֆոնիկ կատարմամբ հնչեցին մեծանուն հայ կոմպոզիտորի ստեղծագործությունները։

«Այդ կտավը դարձել է մեր ժողովրդի, մեր մշակույթի վերածնման կոդը, վերածնման գրավականը: Մեզ այսօր ավելի քան անհրաժեշտ են այդ լիցքերը։ Մենք շատ շնորհակալ ենք Ակբա բանկին, որը կյանքի կոչեց այս շատ գեղեցիկ ծրագիրը»,- նշել է Ղազարոս Սարյանի դուստր, Մարտիրոս Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանը։

«Արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում ենք Ակբա բանկի հետ։ Սիմֆոնիկ նվագախմբի եւ Ակբա բանկի համատեղ ջանքերով մենք իրականացնում ենք այնպիսի նախագծեր, որոնք  մեծ արժեք են ստեղծում: Ի դեպ, այս համերգից հետո բոլոր ստեղծագործությունները ձայնագրվելու են եւ տեղադրվելու հայտնի մեդիա հարթակներում»,- նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։

Մայիսի 17-ին՝ «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, երեկոյան 19։00-ից սկսած, բոլոր ցանկացողները կկարողանան օգտվել VR եւ AR տեխնոլոգիաներից, որոնք մշակել է ArLoopa ընկերությունը։

Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Դիտում՝ 1168
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW
OSZAR »