Այսուհետ կարող եք ակտիվացնել քարտը AMIO Mobile-ում

16.05.2025 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#AMIO Mobile #Ամիօ բանկ
Այսուհետ նոր կամ վերաթողարկված քարտը կարող եք ակտիվացնել AMIO Mobile հավելվածում՝ առանց բանկ այցելելու կամ բանկոմատ փնտրելու:

Բանկից հայտնել են, որ անհրաժեշտ է ունենալ AMIO Mobile հավելված, սեղմել «Ակտիվացնել» կոճակը, և քարտը պատրաստ է օգտագործման: Պետք է ստեղծել կամ փոխել PIN կոդն անմիջապես հավելվածում՝ դարձնելով գործընթացն ամբողջությամբ թվային, արագ ու ապահով:

Քարտն ակտիվացնելուց հետո կարող եք.

•    Կատարել առցանց գնումներ
•    Օգտագործել AMIO Mobile-ի բոլոր հնարավորությունները
•    Թոքենիզացնել քարտը՝ Apple Pay-ով կամ Google Pay-ով գործարքներ կատարելու համար

Նշվում է, որ քարտը ֆիզիկապես ստանալուց հետո պարզապես պետք է մեկ կոնտակտային գործարք՝ POS սարքով կամ բանկոմատով:  

«AMIO Mobile հավելվածն իր ժամանակակից թվային լուծումներով և հնարավորություններով կհեշտացնի ամենօրյա բանկային գործարքները՝ խնայելով ժամանակ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
 
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 1590
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW
OSZAR »