Կանանց աջակցությունն ուժեղացնում է կազմակերպությունները. Կոնվերս Բանկը մասնակցել է WEP-ի աշխատաժողովին

18.06.2025 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #WEP-ի աշխատաժողով
Կոնվերս Բանկի համապատասխանության ապահովման բաժնի պետ-Համապատասխանության գլխավոր պատասխանատու Ադրինե Թարխանյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց կարողությունների զարգացման սկզբունքների (Women’s Empowerment Principles) շրջանակում կազմակերպված տարածաշրջանային աշխատաժողովին: Այն անցկացվել է հունիսի 11-12-ը Թբիլիսիում՝ միավորելով ծրագրին միացած կառույցների ներկայացուցիչների ու մասնագետների:

Բանկից հայտնել են, որ աշխատաժողովի շրջանակում քննարկվել են տարբեր տիրույթներում՝ համայնք, աշխատաշուկա, բիզնես, գենդերային հավասարության իրավիճակին, խնդիրներին ու դրանց լուծման հնարավորություններին նվիրված հարցեր՝ սկսած ներառական կառավարումից մինչեւ գենդերային հավասարություն ապահովող մատակարարման շղթաներ:

«Կոնվերս Բանկում խորապես հավատում ենք, որ հավասար հնարավորությունների ստեղծումը ոչ այնքան արդարության է, որքան ռազմավարական անհրաժեշտություն։ Կանանց աջակցությունն ուժեղացնում է կազմակերպությունները, խթանում նորարարությունը եւ նպաստում ավելի կայուն համայնքների ձեւավորմանը։ Շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ-ին՝ այս կարեւոր նախաձեռնությունն առաջնորդելու համար ու տեղեկությունների, մտքերի փոխանակման արդյունավետ հարթակ դառնալու, ինչպես նաեւ Կոնվերս Բանկին՝ մեր աշխատավայրում Կանանց կարողությունների զարգացման սկզբունքներին հետեւելու եւ աջակցելու համար»,- ելույթ ունենալով միջոցառմանն՝ ասել է Ադրինե Թարխանյանը: 

Նշվում է, որ Կոնվերս Բանկը նախաձեռնությանը միացել է 2022թ-ին, իսկ այժմ կանանց կարողությունների հզորացման ծրագրեր է իրականացնում տարբեր միջազգային կառույցների, այդ թվում՝ ՎԶԵԲ, ՄՖԿ ծրագրերի շրջանակում:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 881
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW
OSZAR »