ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամին որպես գործընկեր։ Բանկը կաջակցի հիմնադրամի հիմնական ծրագրերին, այդ թվում՝ մշակութային եւ կրթական նախագծերի զարգացում, համերգների կազմակերպում եւ երիտասարդ երաժիշտների համար կրթաթոշակների տրամադրում։Բանկից հայտնել են, որ գործընկերության նպատակն է խթանել երաժշտական արվեստը եւ աջակցել տաղանդներին Հայաստանում։««Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի հետ համագործակցությունը բիզնեսի ու մշակույթի միավորումն է՝ հանուն երիտասարդ տաղանդների աջակցության, որոնք կկարողանան պահպանել երաժշտական ավանդույթները եւ կկարողանան ներկայացնել Հայաստանը միջազգային բեմերում», - ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:«Մեր հիմնադրամի համար սա պարզապես ֆինանսական աջակցություն չէ, սա ներդրում է տաղանդների մեջ։ Մենք ստեղծում ենք հնարավորություններ, որպեսզի երիտասարդ երաժիշտները սովորեն լավագույն վարպետներից, աճեն մասնագիտորեն եւ վստահ քայլեն առաջ։ Մենք շնորհակալ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին՝ մեր գլխավոր առաքելության իրականացման գործում մեզ աջակցելու համար՝ կառուցել երկրի երաժշտական ապագան՝ բացահայտելով եւ զարգացնելով նոր սերնդի ներուժը», – նշել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը։ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1226