Ճամփորդեք ուր ցանկանում եք՝ վճարելով որտեղ եւ երբ ցանկանաք. EvocaTOUCH-ի ֆունկցիան

30.06.2025 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #EvocaTOUCH
Ճամփորդելիս գրեթե բոլորը հիմնականում կենտրոնանում են լավ ժամանակ անցկացնելու վրա եւ հաճախ մոռանում, որ մինչեւ ճամփորդությունը սկսելը պետք է կատարել մի քանի գործողություն՝ այն ավելի հարմար դարձնելու համար։

Օրինակ՝ երբ դուրս եք եկել երկրից եւ ռոումինգ չեք ակտիվացրել, կարող են առաջանալ անհարմարություններ՝ կապված առցանց վճարումների հետ, քանի որ պահանջվում է հաստատման կոդ, որը սովորաբար ստանում եք SMS-ով։ 

Ի՞նչ է առաջարկում Evocabank-ը․

EvocaTOUCH հավելվածը հնարավորություն է տալիս ստանալ այդ նույն հաստատման կոդը ոչ միայն SMS-ով, այլեւ՝ էլ․ փոստով։ Այսինքն, անգամ եթե չեք ակտիվացրել ռոումինգը կամ SIM քարտն ակտիվ չէ, կարող եք ստանալ կոդը էլ․ հասցեին եւ առանց խնդիրների ավարտել վճարումը։

«Այս ֆունկցիան հեշտացնում է վճարումների ընթացքը՝ անկախ գտնվելու վայրից։ Evocabank-ի հետ կարող եք ճամփորդել ամենուր եւ ամենակարեւորը՝ առանց անհարմարոււթյունների»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 1225
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW
OSZAR »