Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով հայ-վրացական սահմանը հայկական բեռնատարների հատելու արգելքին։«Հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը։ Հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է՝ մինչեւ կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։ ՊԵԿ-ը գործում է բացառապես ստեղծված իրավիճակում սահմանը հատելու ցանկություն ունեցող բեռնափոխադրողների շահերից՝ վստահեցնելով, որ սահմանի վրացական հատվածում կուտակումների շուտափույթ կարգավորման պարագայում կկազմակերպվի հայկական մեքենաների պատշաճ բացթողումն անցակետից»,- ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 1925