SoftConstruct-ն 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով 1-ին տեղում է

26.05.2025 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#SoftConstruct
Հայաստանի ամենախոշոր ՏՏ ընկերությունը ՝ «ՍոֆթԿոնստրակտ»-ը, 2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

Ընկերությունը վճարել է 4 մլրդ 113 մլն դրամի հարկ ու տուրք, որից 2,036,070,000 դրամ եկամտային հարկ` զբաղեցնելով առաջին տեղը եւ հանդիսանալով երկրի ամենամեծ աշխատավարձային բյուջե ունեցող ընկերություն:

««ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ի գործունեության հիմքում պատասխանատվությունն է, թափանցիկությունը եւ արդյունավետ կորպորատիվ կառավարումը։ Ընկերությունը ոչ միայն խոշոր հարկատու է, այլեւ կարեւոր դեր ունի Հայաստանի ՏՏ ոլորտի եւ տնտեսության զարգացման մեջ՝ ապահովելով հազարավոր աշխատատեղեր եւ ներդրումներ»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:

Դիտում՝ 6730
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW
OSZAR »