Բրիտանական Wise ֆինտեխ ընկերությունը ցանկանում է ամրապնդել իր ներկայությունը ԱՄՆ-ում՝ ստեղծելով այնտեղ տրաստային բանկ: Bloomberg-ի փոխանցմամբ՝ հունիսի 16-ին Wise-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ Դրամական շրջանառության ստուգիչ վարչություն (OCC)՝ ազգային տրաստային բանկի կարգավիճակ ստանալու համար:Wise-ն արդեն ունի կենտրոնակայան ԱՄՆ-ում՝ Օսթինում (Տեխաս նահանգ), որտեղ աշխատում է մոտ 450 մարդ։ Գործակալության տվյալներով՝ ընկերությունը նախատեսում է երեք տարվա ընթացքում իր աշխատակիցների թիվը երկրում ավելացնել 20%-ով։Wise-ը սպասարկում է մոտ 13 միլիոն հաճախորդի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ 1.8 միլիոնը՝ ԱՄՆ-ում: Bloomberg-ը նշում է, որ հունիսին ընկերությունը հայտարարեց իր բաժնետոմսերի հիմնական ցուցակումը Լոնդոնից ԱՄՆ շուկա տեղափոխելու ծրագրերի մասին՝ իրացվելիությունը ավելացնելու նպատակով: Որոշումը կդրվի բաժնետերերի քվեարկությանը: 15.11.2023 | 12:47 Բրիտանական Wise ֆինտեխը հայտնել է շահույթի 280%-ոց աճի մասին Bloomberg-ի տվյալներով՝ դրամական փոխանցումներ իրականացնելու համար տրաստային բանկի ստեղծումը կարող է նաեւ ազատել ֆինտեխին ԱՄՆ յուրաքանչյուր նահանգում առանձին լիցենզիաներ ստանալու անհրաժեշտությունից: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 1363